Երևանի Սուրբ Աստվածամայր եկեղեցում այսօր` օգոստոսի 14-ին, տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին` մարտական հենակետում հակառակորդի գնդակից սպանված 23-ամյա Կարեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճաններ զինվորականներ Հայաստանից և Արցախից:
Կարեն Հովհաննիսյանի ծառայակից ընկեր Մելքոն Մելքոնյանը, որը դեպքի ժամանակ Կարենի հետ է եղել դիրքերում, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Կարենը եղել է օրինակելի զինվոր և ընկեր:
