Ուզում ես իրականացնել երազա՞նքդ, նամակ գրիր Պուտինին Photo
Ուզում ես իրականացնել երազա՞նքդ. նամակ գրիր Պուտինին։

Ղրղզ աշակերտուհին Ռուսաստանի նախագահից նյուֆաունդլենդ տեսակի վեց ամսական շնիկ նվեր ստացավ։
Աղջիկն էլեկտրոնային նամակի միջոցով Պուտինից շնիկ էր խնդրել դեռ 2015թ․-ի ապրիլի 16-ին տեղի ունեցած ամենամյա ավանդական «Ուղիղ կապի» ժամանակ։
Դաշա Յաիցկայան նշել էր, որ հենց այդ ցեղատեսակի շուն է ցանկանում ունենալ։
Ղազախստանում դրանցից չկան, իսկ նրա ընտանիքը չէր կարող շնիկին ձեռք բերել արտերկրից։
Աղջկա ծնողները տեղյակ չէին, որ իրենց դուստրը նախագահին նամակ էր գրել էր իր ցանկության մասին և զարմացած էին՝ տեսնելով շնիկին։ Ինչևէ, նրանք ջերմորեն ընդունեցին ընտանիքի նոր անդամին։

Շանն աղջկան հանձնեց Ղրղզստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կրուտկոն։
Չնայած շնիկն արդեն անուն ուներ՝ Մաքս, աղջիկը որոշեց նրան մեկ այլ անուն տալ՝ Դառ, ինչը թարգմանաբար նշանակում է «նվեր»։
Բոլորին հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը սիրում է կենդանիներին, և սա այսպիսի առաջին նվերը չէ, որ մատուցում է Ռուսաստանի նախագահը։ Հունիսին նա լաբրադոր տեսակի շնիկի էր ուղարկել Տուլայում ապրող մի աղջկա։
Տարածաշրջանի կառավարիչն իր ձեռքով էր շանը հանձնել աղջկան։


