1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վ. Գասպարյան. Մեր գլխավոր նպատակը ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է

 <<Содружество>> ամսագիրն իր վերջին համարում ներկայացնում է հարցազրույց ՀՀ ոստիկանության պետ﹐ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը̀ հատվածներով:

Հատված 4-րդ
ՀԱՐՑ - Հայաստանը հոգևոր մշակույթի խոր արմատներ ունեցող երկիր է: Այդ հանգամանքն իր հետքը թողնո՞ւմ է ոստիկանների վարքագծի վրա: Ոստիկանությունը համագործակցո՞ւմ է կրոնական կազմակերպությունների հետ: 

- Հիշո՞ւմ եք Սուրբ գրքի խոսքը՝ եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս... Առանց հավատի հնարավոր չէ ոչինչ անել: Բայց մենք քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած ժողովուրդն ենք, ուրեմն հավատավոր ենք: Եվ ոստիկանությունն այդ ժողովրդի ու պետության մասն է: Մեր ստորաբաժանումներում մատուռներ կան, մեր ծառայողների սեղանին Սուրբ Ավետարանն է, վերափոխվում է ոստիկանի հոգևոր և բարոյական արժեհամակարգը, ինչին է միտված ծավալուն գործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Բայց՝ ոչ միայն: Օրինակ, մենք շատ ենք կարևորում մեր նոր համազգեստը և այդ փոփոխությունը դիտում ենք ոչ թե նյութական, այլ հենց հոգևոր ու հոգեբանական նորացման դաշտում: Ընդամենը գեղեցիկ խոսք չէ <Նոր գինին՝ նոր տիկերում> արտահայտությունը, այլ՝ մի ամբողջ փիլիսոփայություն: Իսկ մեզ համար՝ գործունեության սկզբունք. Ոստիկանությունում պետք է նորանա ամեն ինչ, իսկ դա պայմանավորված է առաջին հերթին նոր ոստիկանի ձևավորմամբ, նոր՝ և՛ էությամբ, և՛ գիտելիքներով, և՛ աշխատաոճով ու աշխարհընկալմամբ: Սա բարեփոխումների հաջողության գրավականն եմ համարում, և ամեն ինչ անելու ենք վերափոխման այս ամբողջականությունն իրականացնելու համար: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Ի դեպ, այս ամենը նաև ազգային ավանդույթի շրջանակում է. մեզ հատուկ են պատվախնդրությունը, նպատակին հասնելու կամքը, ստեղծելու մղումը: Մեզ ասելով՝ նկատի ունեմ և՛ մեր ժողովրդին, և՛ իր ոստիկանությունը...

ՀԱՐՑ - Ոստիկանության բոլոր բարեփոխումներից արդյունքում պետք է շահի առաջին հերթին սոցիալական ծառայությունների սպառողը: Պարզեցվե՞լ են, արդյոք, ոստիկանության ու քաղաքացու շփման սխեմաները: 

- Արդեն խոսեցի հավատի մասին՝ ոստիկանության գործի և արդարության հանդեպ մե՛ր հավատի: Սակայն հաջողության հասնելու համար մի բաղադրիչ էլ է անհրաժեշտ՝ հասարակությա՛ն հավատը ոստիկանության հանդեպ, առանց որի պարզապես չկա ժամանակակից ոստիկանություն: Այդ հավատն ու վստահությունը ծնվում են ոստիկանի աշխատանքը տեսնելու և գնահատելու արդյունքում: Տեսե՛ք՝ ճանապարհային ոստիկանություն, անձնագրային և վիզաների վարչություն, համայնքային ոստիկանություն, պետական պահպանության վարչություն, պարեկապահակետային ծառայություն... Սրանք այն ստորաբաժանումներն են, որ ամենօրյա շփման ամենամեծ մակերեսն ունեն հասարակության հետ: Ստացվում է, որ մեր ծառայության գերակշիռ մասը հենց ծառայություն է հասարակությանը, և մենք չէինք կարող բարեփոխումների ծրագրով չթիրախավորել հենց այդ ոլորտները: Ու հենց այդտեղ էլ հսկայական աշխատանք է կատարվել:
Անձնագրային և վիզաների վարչության ոլորտում ներդրվել է նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներով նոր անձնագրային համակարգը, գործում է քաղաքացիների ընդունելության <մեկ դահլիճի սկզբունքը, քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման համար նախատեսված մեկամյա ժամկետը փոխարինվել է 6-ամսյա ժամկետով, պարզեցվել է օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու գործընթացը, քաղաքացիներն օնլայն կարող են հետևել փաստաթղթերի տրամադրման ողջ գործընթացին և այլն, և այլն: Սա՝ միայն անձնագրային և վիզաների վարչության աշխատանքի բնագավառում: Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում ընդունվել են երեք տասնյակից ավելի իրավական ակտեր, շահագործվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական ընդհանուր ստորաբաժանումը՝ նոր վարչական շենքով և քննական ավտոդրոմով, ավարտվել են արագության վերահսկման ավտոմատ համակարգի ներդրման աշխատանքները /104 տեսանկարահանող և 161 արագաչափ սարքեր/, կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներում տեղադրվել են տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերի տպագրման սարքեր, Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շուրջ 200 պարեկային ավտոմեքենա կահավորվել են դյուրակիր համակարգիչներով և այլն, և այլն… Չծանրաբեռնեմ ձեզ թվարկումով, ընդամենը ասեմ, որ փոփոխությունները ծավալուն են հասարակությանը ծառայություններ մատուցող նաև մյուս բնագավառներում: Հուսով եմ, որ քաղաքացին տեսնում ու գնահատում է այս փոփոխությունները, կարծում եմ՝ նույնիսկ որոշ դեպքերում բավարարվածության զգացում ունի, սակայն, կրկնված լինեմ, կատարված աշխատանքը մեզ չի բավարարում: Շատ պարզ պատճառով. կյանքը հարաշարժ գործընթաց է, մշտական զարգացման մեջ, ըստ այդմ փոխվում ու զարգանում են նաև հասարակության պատկերացումներն ու պահանջները, և ոստիկանությունը, իմ համոզմամբ, ոչ թե պետք է համաքայլ ընթանա, այլ մի քայլ էլ առաջ լինի այդ զարգացումներից: 

ՀԱՐՑ - Բնակչությունն այսօր ինչպե՞ս է գնահատում ոստիկանության աշխատանքը: Քաղաքացիները որքանո՞վ են վստահում ոստիկանությանը:

- Մեր գլխավոր նպատակն, ինչպես ասացի, ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է: Բայց մենք այդ կարգի վիճակագրություն ու հաշվարկներ չենք անում: Մենք աշխատում ենք, կատարում մեր առաքելությունը, նպատակ ունենք ու գնում են դեպի այդ նպատակը: Ես ընդամենը մի քանի օրինակ բերեմ, փորձենք դրանցից արտածել ձեր հարցի պատասխանը:
Այս երեք տարիներին աննախադեպ աճել է ոստիկանություն դիմող քաղաքացիների թիվը: Խոսքը հանցագործության վերաբերյալ հայտարարության մասին չէ, այլ ամենատարբեր, այդ թվում՝ հաճախ ոստիկանության գործունեության հետ կապ չունեցող ոլորտների առնչվող դիմումների: Սա ինձ շատ է ուրախացնում. մարդիկ որևէ գերատեսչություն դիմում են, եթե հավատում են, համոզված են, որ պատասխան ու օգնություն կստանան: Ուրեմն ոստիկանության հանդեպ այդ վստահությունը մեր քաղաքացիների մեջ աստիճանաբար ձևավորվում է: Ուրախալի են նաև քաղաքացիների կողմից ոստիկաններին ցուցաբերված ուղղակի աջակցությունը: Տասնյակ են դեպքերը, երբ մարդիկ մասնակցել են հանցագործության բացահայտման, հանցագործի հայտնաբերման ու վնասազերծման: Կամավո՛ր, ներքի՛ն մղումով, որը հիմնված է ոստիկանության գործունեության ու մեր գործի արդարության հանդեպ հավատի վրա... Եվս մի օրինակ: Ոստիկանություն-հասարակություն կապը մենք իրականացնում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, և ահա անցած տարի ոստիկանության շուրջօրյա ինտերնետային կայքը <Ինֆորմացիայի ազատության կենտրոն> հասարակական կենտրոնի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունում արժանացավ <Ոսկե բանալի> մրցանակին և <Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք> անվանակարգում հաղթողի կոչմանը: Սա էլ՝ քաղաքաիական հասարակության գնահատականը...
Հաճելի է, իհարկե, գնահատված լինելը, բայց, նորից եմ ասում, մենք գնահատականի ու վարկանիշի համար չենք աշխատում: Հանցավորության դեմ դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, հանրությանը ծառայություն մատուցելու ոլորտներում մեր գերխնդիրը օրինականության պահպանումն է, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության ապահովումն ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի կիրարկումը: Հենց այդ դաշտում հաջողելու համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր բարեփոխումը, որի արդեն երկրորդ փուլն ենք սկսել և հասցնելու ենք տրամաբանական ավարտին:

 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan