Վ. Պերմյակովը պնդում է, որ չի փորձել հատել հայ-թուրքական սահմանը. փոխոստիկանապետ
Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը իր նախաքննական ցուցմուքնում ասել է, որ ինքը հայ-թուրքական սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ նշելով, որ Պերմյակովը, իր խոսքով, մինչեւ սահման հասնելը թաքնվել է մի քանի տեղ:
«Նույնիսկ ինքը արգելափակված գոտի չի մտել, որովհետեւ այդ գոտոն մոտենալիս առանց նախազգուշացման կարող են վնասազերծել»,- ասաց Հունան Պողոսյանը:
Փոխոստիկանապետի խոսքով, Պերմյակովը ձերբակալվելիս եղել է քաղաքացիական հագուստով, նախնական տվյալով գործել է միայնակ:
