Վաճառքի է հանվել Իոսիֆ Կոբզոնի նոութբուքը
Համացանցում վաճառքի է հանվել ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի նոութբուքը: Նշենք, որ նոութբուքում պահպանվում են երգչի անձնական տեղեկությունները: Համացանցում հայտնված այս հայտարարությունից հետո, առաջարկվել է սարքը գնել 10 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ podronosti.ua-ն հայտնել էր, որ Դոնեցկում համերգի ժամանակ գողացել էին հանրահայտ երգիչ Կոբզոնի նոութբուքը և մի քանի կոստյում:
