1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վաչեն SMS ուղարկեց աղջկան, ով ընկեր ուներ ու սկսեց << ռազբորկան >>

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

2013 թվականի հոկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում բուռն կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով:

Ըստ գործի տվյալների՝ Էրիկ Մկրտչյանի բարեկամ Հրանտի ընկերը՝ Վաչեն, հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել մի աղջկա՝ իր նախկին գործընկերուհուն, ում համակրել է: Բայց աղջիկն ընկեր է ունեցել,  ինչի մասին տեղյակ է եղել Հրանտը:

Աղջկա ընկերը՝ Սերգեյը, կարդացել է հաղորդագրությունը, զանգահարել է Հրանտին: Պայմանավորվել են հանդիպել:
Հանդիպման Սերգեյը գնացել է իր ընկեր Հայկի հետ:
Հրանտը նրանց հրավիրել է իրենց բնակարան, որտեղ սեղան էր բացված Հրանտի՝ ինքնասպան եղած եղբոր հիշատակին:

Սերգեյը Հրանտին ու նրա ընկեր Վաչեին բացատրել է, որ աղջկա փեսացուն է, իրենք շուտով ամուսնանալու են: Խնդրել է աղջկան չանհանգստացնել:

Սերգեյն ու Հայկը հեռացել են:

Սակայն Հրանտը քիչ անց նորից է զանգել աղջկա հեռախոսահամարին: Պատասխանել է Սերգեյը:

Հրանտը խնդրել է հեռախոսը փոխանցել աղջկան, պատճառաբանել է, թե նրան ասելու բան ունի:

Սերգեյն ավելի է զայրացել, ասել է՝ նույն տեղո՞ւմ եք, հիմա գալիս եմ…

Հանդիպումը կայացել է Հրանտի հորեղբոր «գարաժում»:

Հանդիպմանը Սերգեյի հետ գնացել են Հայկը և պատահաբար Հայկի կողքին հայտնված հարևանը՝ Մանուկը:

Հրանտենք էլ չորս հոգով էին, նրանց հետ է եղել նաև Էրիկ Մկրտչյանը:

Հրանտը ներսից բանալիով փակել է ավտոտնակի դուռը:

Սերգեյը, Հայկն ու Մանուկը ավելի հաղթանդամ էին, ֆիզիկապես ավելի ուժեղ, բայց Հրանտենք էլ չորսով էին…

Փակված տարածքում կռիվ է սկսվել:

Նախաքննական մարմինը Հայկին ու Սերգեյին մեղադրանք է առաջադրել խմբի կազմում երկու հոգու միջին ծանրության վնասվածքներ հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Կռվի ընթացքում Էրիկ Մկրտչյանը դանակով հարվածել է Մանուկ Հարությունյանի կրծքին, ապա մի քանի հարված է հասցրել Հայկին՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածք:

Երբ ավտոտնակում մի քանի հոգի արնաշաղախ են եղել, Հրանտը խառնվել իրար, դռան բանալին գցել է ձեռքից:

Սերգեյը բացել է ավտոտնակի դուռը…

Կռվողներն իրենց դուրս են նետել ավտոտնակից…

Նախաքննական մարմինը Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետևանքի՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, այլ՝ ավելի ծանր արարքի՝ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներից անազատության մեջ է սպանության փորձի համար մեղադրվող 24-ամյա Էրիկ Մկրտչյանը, իսկ 28-ամյա Սերգեյի և 31-ամյա Հայկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ավտոտնակային պարզաբանումից հետո Սերգեյն ամուսնացել է այն ընկերուհու հետ, ում անհարկի զանգելու համար այս կռիվը եղել է: Ներկայումս նրանք արդեն երեք ամսական երեխա ունեն…

Այս գործով մեղադրողները Էրիկ Մկրտչյանի համար միջնորդել էին 8 տարի 6 ամիս ազատազրկում, Սերգեյ Շահբազյանի համար՝ 1 տարի 3 ամիս ազատազրկում և 100 հազար դրամ տուգանք, Հայկ Ղարիբյանի համար՝ 1 տարի ազատազրկում:

Ընդհանուր իրավասության դատարանը Էրիկ Մկրտչյանին մեղավոր է ճանաչել սպանության փորձի համար և դատապարտել է 8 տարի ազատազրկման:

Սերգեյ Շահբազյանն ու Հայկ Ղարիբյանը դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, և յուրաքանչյուրի համար սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Էրիկ Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Զուռնաչյանը, ինչպես նաև մեղադրանքը պաշտպանող դատախազ Մնացականյանը:

Պաշտպանն իր բողոքում նշել է, թե Էրիկ Մկրտչյանի մեղքը մեղսագրված հոդվածով ապացուցված չէ, հանցակազմի բացակայության հիմքով նա ենթակա է արդարացման: Իսկ եթե դատարանը Էրիկի մեղքը հիմնավորված համարի, ապա պետք է ճիշտ քրեաիրավական գնահատական տա նրա արարքին, նրան մեղավոր ճանաչի ոչ թե սպանության փորձի, այլ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի նկատմամբ սահմանված պատիժների մասով:

Ըստ մեղադրողի՝ նրանց նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման հիմքեր չկան, նրանք պիտի դատապարտվեն իրական ազատազրկման, պետք է նրանց «պատժից վերացնել պայմանական դատապարտության կիրառումը»:

Ընդհանուր իրավասության դատարանում երեք ամբաստանյալներն էլ պաշտպաններ ունեին, իսկ վերաքննիչում Շահբազյանն ու Ղարիբյանն ասացին, թե պաշտպան չունեն:

Ղարիբյանը մռայլ տոնով ասաց. «Մեր ամենալավ պաշտպանը դատարանն է»:

 

Մանրամասն՝ 1in.am

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan