Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ամառանոցային փողոցի թիվ 7 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:42-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ ամբողջությամբ այրվել է Գ. Ս-ին պատկանող վագոն-տնակը (մոտ 27 քմ):
