Վահագն Հովնանյանի աճյունափոշու մի մասը շաղ են տվել Արագածի փեշերին. Նինա Հովնանյան
Սփյուռքահայ հայտնի բարերար Վահագն Հովնանյանի աճյունափոշու մի մասը հոկտեմբերի 10-ին, իր կտակի համաձայն, շաղ են տվել Արագածի փեշերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովնանյանի դուստրը՝ Նինա Հովնանյանը։
Նրա խոսքով, աճյունափոշու մի մասն առաջիկայում տարվելու է ԱՄՆ, որտեղ կամփոփվի Նյու Ջերսիում Հովնանյանի անվան դպրոցի դիմաց։
«Հորս ցանկությամբ փոշու մի մասն էլ շաղ ենք տալու Արարատ եւ Արայի լեռների փեշերին»,- ասաց Նինա Հովնանյանը։
Նշենք, որ այսօր Վահագնի թաղամասի հարեւանությամբ բացվել է Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված հուշաքար։ Բացմանը մասնակցում են Հովնանյանի դուստրն՝ իր ընտանիքի հետ եւ այլ հյուրեր։
մանրամասները՝news.am-ում
