Վահագն Խաչատրյանը չստացած աշխատավարձը յուրացրել է վաճառքից ստացված փողից
1in.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ սկսվում է Վահագն Խաչատրյանի գործի դատական քննությունը:
29-ամյա Վահագնը մեղադրվում է ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով:
Վահագն Խաչատրյանն աշխատել է «Հ.Ա.Ն.Ս. –ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր:
Ըստ մեղադրանքի՝ Վահագնը ՍՊԸ-ից չի ստացել իրեն հասանելիք աշխատավարձը և 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինքնակամ իրականացրել է իր իրավունքները՝ ՍՊԸ-ին պատկանող սննդամթերքը վաճառել ու վաճառքից ստացված 785 հազար դրամ հասույթը ՍՊԸ-ին վերադարձնելու փոխարեն, որպես չվճարված աշխատավարձ՝ պահել է իրեն:
