Վահե Հակոբյանի հրաժարականը դեռ չի հաստատվում
Շրջանառվող տեղեկություննների համաձայն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Վահե Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը, հրաժարական է տվել։
Shabat.am-ի թղթակիցը զրուցեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանի հետ, ով նշեց. «Վահե Հակոբյանը առավոտյան աշխատանքի եկել է, սակայն հիմա տեղում չէ: Մենք պաշտոնական ոչինչ չենք ստացել, առաջին անգամ եմ լսում նման բան: Ես կճշտեմ, եթե ինչ-որ բան լինի, անպայման հաղորդագրություն կուղարնենք։ Պաշոտանապես ոչինչ էլ պարզ չի դեռ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի նախկին մարզպետն է, ով 2014 թ.-ի սեպտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ ազատվել է մարզպետի պաշտոնից և նույն՝ սեպտեմբերի 9-ին նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:
