Վահրամ Բաղդասարյանը բացատրել է «իդիոտ»բառի իմաստը
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իշխող ուժի ներկայացուցիչներին հորդորում է չնեղվել նրա համար, որ իրենք ավելի քիչ են երևում հեռուստատեսությամբ, քան ընդդիմադիր պատգամավորները:
Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ.-ի տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե այդպիսով իրենց անելիքը քչանում է:
Նա անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հանրային հեռուստաընկերությունը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով։
««Իդիոտ»–ի հայերեն հոմանիշը «ապուշ»–ն է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից և «ուշ» վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ` կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ ասում եմ, որ պետք է լավ զգաք, մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, մեզ քիչ բան է մնում»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը:
