Վալերի Օսիպյանն հավատացնում է՝ որևէ մեկի նկատմամբ հետապնդում չկա
Եթե մի բանի սկիզբ կա, ուրեմն ավարտ էլ պետք է ունենա. Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նկատել է, թե չէր կարող այս անօրինական գործողություններն այսպես երկար ժամանակ շարունակվեր:
Հարցին, թե շեշտելով անօրինական գործողություններ, կարելի է ենթադրել, որ այս բոլոր գործողություններին իրավական ընթացք է տրվելու, Վալերի Օսիպյանը նշել է. «Որևէ մեկի նկատմամբ հետապնդում չկա»:
Ըստ Օսիպյանի, ուղղակի ազատել են երթևեկության մասը: «Քաղաքացիները գիտակցում են, որ ճիշտ կլինի տեղափոխվեն Օպերա և Բաղրամյան պողոտան, որը բավական երկար ժամանակ փակ է եղել և սահմանափակել է մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, բացվի»,-ասել է նա:
