Վալերի Օսիպյանն օգտվեց ցուցարարների հյուրասիրությունից
Երեւաինի փոխոստիկանապեը Վալերի Օսիպյանին Բաղրամյան պողոտայի ցուցարարները սուրճ հյուրասիրելու առաջարկ արեցին, նա շնորհակալություն հայտնեց ասաց, որ թեեւ օգտակար է, բայց արդեն ըմպել է:
Իսկ ավնճար հյուրասիրության տաղավարներում արեւից պաշտպանվելու համար տեղադրված արկղերը պահանջեց հանել:
Նա նկատեց, որ անվճար հյուրասիրության տաղավարներից մեկը միշտ մյուսներից ճոխ է: Հյուրասիրող աղջիկները ասացին, որ այն տատիկներն ու մյուս քաղաքացիներն են բերում: Իրեն էլ հյուրասիրեցին, նա սիմվոլիկ մի թխվածքաբլիթ վերցնելով` ասաց, որ վերցնում է, որ չնեղանան: Նրան դուր չեկավ նաեւ, որ երիտասրդներից մեկը մինչեւ հիմա պառկել է եւ վեր կենալու, մարզվելու հորդոր արեց:
