Վալերի Օսիպյանը նաիրիտցիներին իրենց տուն է հրավիրել
Shabat.am-ը գրում է. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նաիրիտի» աշխատակիցներին հրավիրում է իրենց տուն՝ Ամանորը միասին նշելու։
Նա այսօր շտապեց հանգստացնել այն ակցիայի մասնակիցներին, ովքեր չգիտեն, թե առանց աշխատավարձի ինչպես են դիմավորելու Նոր տարին։
«Ինչքան տեղ կանի, հրավիրենք մեր տուն»,- առաջարկեց նա։
Օսիպյանը նշեց, որ ըմբռնումով է մոտենում նաիրիտցիներին, քանի որ համակարգում իրենք ստաբիլ աշխատավարձ են ստանում, սակայն իրենց համար էլ է դժվար, բայց աշխատակիցները կատակեցին. «Կոկորդիլոս առե՞լ եք»։
