Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը հունվարի 14-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն:
Խափանման միջոցի հարցը որոշել է Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանը:
