Վանաձորում հայտնաբերվել է ռուս տանտիրուհու դին՝ բռնության հետքերով
Վանաձորում դժբախտ դեպք է տեղի ունեցել:shabat.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ Թամանցիների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տանտիրուհու դին:
Դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Գլխի շրջանում կա վնասվածք: Թե ինչ հանգամանքներում է մահացել կինը, դեռ հայտնի չէ: Գործով զբաղվում են իրավապահները:
Նրա անունը Նատալյա է, 49 տարեկան է, ազգությամբ՝ ռուս: shabat.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից:
