Վանաձորում լճից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դի
Օգոստոսի 2-ին, ժամը 11.20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում, տարեց տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
