Վանո Սիրադեղյանի որդին, այո, ապրելու և բուժվելու հնարավորություն չունի․ Արփի Սիրադեղյան
Վերջին օրերին Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ աժիոտաժ բարձրացրեց Վանո Սիրադեղյանին հարգող, հերոսացնող և չընդունող զանգվածների մեջ։ Բլոգերը գրել էր, որ մի երիտասարդ մուրացկանի է տեսել Կոմիտասի փողոցում, ով Վանո Սիրադեղյանի որդին է։ «Եթե Վանոն չկա, ուրեմ վերջ, հա, կարելի ա ամեն ինչ մոռանալ։ Ուրեմն ձեզ այսքան լավություն արած մարդը արժանի՞ է նրան, որ իրա տղեն դառնա բոմժ ու քաղաքով այդ վիճակով ման գա»․-գրել էր Տիգրան Քոչարյանը։
Ի դեպ, շատերը պնդում էին, որ հնարավոր է բլոգերը սխալվել է և այդ երիտասարդ մուրացկանը բնավ Վանո Սիրադեղյանի որդին չէ։ Hraparak.am-ը կապ հաստատեց Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ։ Սակայն վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, ասաց միայն, որ ուրիշի դժբախտության վրա ինչ-որ բաներ չեն կառուցում։
Միայն հետո Արփիի ֆեյսբուքյան պատին հանդիպեցինք այս գրառմանը, որը հաստատում է, այն որ երիտասարդ մուրացկանն իրոք Վանո Սիրադեղյանի որդին է եղել․ «Ի գիտություն բոլոր այն մարդկանց ու լրատվամիջոցների:
