Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով հետաքննությունը շարունակվում է
«Պանտերա» մասնավոր անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով հետաքննությունը շարունակվում է:
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ժամը 03:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ «Պանտերա» մասնավոր անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկել:
