Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Գյումրի՝ մասնակցելու 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին.
Այս պահին Երևանից Գյումրի է մեկնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը մասնակցելու է ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից սպանված 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը: Մինչև այս պահը երեխայի դին չեն բերել, սակայն քաղաքացիների հոսքը եկեղեցի չի դադարում:
Աղբյուր` http://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/#sthash.sKP2DvQb.dpuf
