Վարչապետի Գոքո՞րն է թունավորում դպրոցականներին
lakmoes.am-ը գրում է.Սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում սննդային թունավորման հետևանքով Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 48 դպրոցականներին սկսել են արագ դուրս գրել և ուղարկել տուն:
՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով՝ պատճառը միջադեպի շուրջ աղմուկը հնարավորինս արագ լռեցնելն է, քանի որ շրջանառության մեջ է հայտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանիվարորդ Գոքորի՝ Գրիգոր Գևորգյանի անունը: Տեղեկություններ կան, որ Արարատի մարզի Այգեզարդ և Բաղրամյան գյուղերի դպրոցներին մատակարարված նրբերշիկն արտադրվել է Գոքորին պատկանող արտադրամասում: Սակայն նրա անունը արանքից հանելու համար փորձում են առաջ մղել հացաբուլկեղենից թունավորվելու վարկածը. Իբր աղի փոխարեն խմորի մեջ շաքարավազ են լցրել: Կարծես թե հենց այս սցենարն էլ փորձում է առաջ տանել նախաքննական մարմինը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:15-ին, ստացվել է հաղորդում, որ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում 4-7-րդ դասարանի աշակերտներ են թունավորվել, իսկ նույն օրը՝ ժամը 12:20-ին, Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ՛՛Սննդային թունավորում՛՛ նախնական ախտորոշմամբ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցից հիվանդանոց է ընդունվել 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ գյուղից՝ 8, ընդհանուրը՝ 48 երեխա:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրգործի ընթացքում Բաղրամյանի և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներում կատարվել են դեպքի վայրի զննություններ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և որակի վերահսկման տեսչության, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ՛՛Հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոն ՛՛ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ:
Կատարված քննությամբ պարզվել է, որ Բաղրամյան գյուղում տեղակայված ԱՁ-ն, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրեր է կնքել Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցների հետ՝ հացաբուլկեղեն մատակարարելու նպատակով, և յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան, հացաբուլկեղեն է մատակարարել:
Պարզվել է նաև, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, նշված ԱՁ- ի առաքիչը հիշյալ դպրոցներին հացաբուլկեղեն է մատակարարել, որոնք էլ ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցների 4-րդ դասարանից բարձր աշակերտներին:
Քննությամբ պազվել է, որ հիմնականում հոթ-դոգ և կարտոֆիլով կարկանդակ գնած աշակերտներն են դժգոհել սրտխառնոցից և թուլությունից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
մանրամասն՝ այստեղ:
