Վարչապետի հանձնարարությունը չի կատարվել
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները նոյեմբերի 6-ից մինչև հիմա պայքարում են իրենց ջրի խնդիրը լուծելու համար: Shabat.am-ի հետ զրույցում Եղնիկի գյուղապետ՝ Աշոտ Առաքելյանը ասաց, որ հիմա ջուր ունեն, որը տրամադրել է ջրային տնտեսությունը. «Ջուր ունենք, սակայն պայքարում ենք սեփական ջրի համար, հանձնաժողովը դեռ չի եկել, և չենք էլ կարող ասել թե երբ կգան» ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նոյեմբերի 8-ին ընդունել էր գյուղապետին և մարզպետ Սարգիս Սահակյանին ծանոթացել էր նրանց խնդրի հետ, որից հետո հանձնարարել էր 10-օրյա ժամկետում հանձնաժողով կազմել, որն էլ կզբաղվեր խնդրի լուծմամբ: Սակայն գյուղպետի խոսքով հանձնաժողովը դեռ չի եկել:
