Վարչապետի թոռները մկրտվեցին. քավորներն էին Սամվել Կարապետյանը եւ Ծառուկյանը (ֆոտո)
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքի արարողությանը։
Վարչապետի թոռներին կնքեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի թոռների կնքահայրը «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն էր, իսկ Հովիկ Աբրահամյանի դստեր երեխաներինը` Գագիկ Ծառուկյանը։
Կնունքի արարողությանը ներկա էին ՀՀԿ եւ այլ խմբակցությունների պատգամավորներ, Կառավարության անդամներ եւ այլ հյուրեր։
Հիշեցնենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է Հովիկ Աբրահամյանի միջոցներով, բացումը տեղի է ունեցել 2015թ. ամռանը։
.jpg)
.jpg)
