Վարչապետի որդին մնաց առանց մրցակցի. «Գազի Հովոն» հանում է թեկնածությունը
ԿԸՀ-ն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական վարչապետի որդու հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանից («Գազի Հովոն») ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ դեռ որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:
Իսկ Հովհաննես Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ փաստաբանը զբաղվում է այդ հարցերով, շուտով դիմումը կներկայացնեն:
Այսպիսով, Արտաշատի ընտրություններում վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը կմնա առանց մրցակցի, նա առաջադրված եւ պայքարի մեջ մնացած միակ թեկնածուն է:
Մանրամասներն այստեղ:
