Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է մի շարք մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանք ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
