1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարչապետների աշխատանքը գնահատում են երկու տարի հետո

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, բանախոսներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ <Սոցիոմետր> անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, խոսեցին ներքաղաքական հնարավոր զարգացումների, ՀՀ վարչապետի ծավալած գործունեության եւ ոչ իշխանական քառյակի վերաբերյալ:

Վարչապետի աշխատանքային հարյուր օրվա լրանալու հետ կապված, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց. <Բազմիցս առիթ եմ ունեցել այդ թեմայով խոսելու, եւ հիմա նորից կշեշտեմ, որ Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, ով իրատես է, եւ բիզնես աշխարհի նրբություններին ծանոթ: Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որն ինքն իր առջեւ դրել է՝ կախարդական փայտիկ չունենալու պարագայում, ամենայն հավանականությամբ իր կազմակերպչական շնորհքով եւ իրատեսությամբ կապացուցի, որ կկարողանա հնարավորինս  արդյունավետ իրագործել:

Իսկ ինչ վերաբերում է օլիգարխիային հարկային դաշտ բերելու հիմնախնդրին՝ այդ գործընթացը սկսված է, եւ կարծում եմ, որ այլ ճանապարհ չկա: Ես երկար տարիներ աշխատել եմ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ Հովիկ Աբրահամյանին ճանաչում եմ դեռ այն ժամանակվանից, երբ ես կորդինացնում էի համակարգը: Այդ ժամանակ մենք տեսանք մի մարդու, ով իրոք ձեռքերը <քշտած> զբաղվում էր մեր գործերով եւ դա փաստ է: Ուզում եմ ասել, որ Հովիկ Աբրահամյանը կազմակերպչական ձիրք եւ շնորհք ունեցող մարդ է, եւ իր գիտելիքները, փորձը, հմտությունները կիրառվելու են հստակ ծրագրեր իրականացնելու համար:

Տվյալ թեմայի շուրջ Ահարոն Ադիբեկյանն էլ հայտնեց հետեւյալ տեսակետը. <Եթե նայենք, թե ով է եղել վարչապետ` կհասկանանք, որ Հովիկ Աբրահամյանը պրակտիկայից է եկել: Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը պետք էր ֆինանսական հարցերը կարգավորելու,վարկեր բերելու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանը փորձեց պետությունն այնպիսին ներկայացնել, որ մեզ վստահեն: Նրանցից ամեն մեկը մի լումա է ներդրել պետության զարգացման համար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ լավ քանդող է եղել: Հիմա մեզ հարկավոր է տնտեսվար մի անձնավորություն, ով հասկանում է բիզնեսից եւ նրբություններն էլ լավ գիտի: Հարկ է նկատել, որ ոչ մի վարչապետ ինքնուրույն չի աշխատում. բոլորն էլ թիմ ունեն՝ խորհրդատուների, փորձագետների եւ ամեն մեկն իր փորձի հիման վրա կարող է առաջարկներ անել, եւ նա էլ լսելու ունակություն ունի, խորհուրդները միանգամից ընկալում է, եւ ընտրում է ամենաճիշտը: Պետք է նկատեմ, որ դա շատ մեծ ունակություն է, երբ առաջին դեմքը կարողանում է իր թիմի անդամների կարծիքները համատեղել ու լուծման բարոյական պատասխանը վերցնել իր վրա>:

Սոցիոլոգը նաեւ հավելեց. <Վարչապետների աշխատանքը սովորաբար գնահատում են երկու տարի հետո, նախագահինն ավելի շուտ, որովհետեւ գործի փոփոխությունը միանգամից է նկատվում, իսկ վարչապետի գործունեությունն ամբողջությամբ տեսնելու համար հարկավոր է ժամանակ, որ տեսնենք թե որոշ ծրագրեր, որոնք կյանքի էին կոչվել ,ինչպես ստացվեցին>:
Դե իսկ քաղաքական քառյակի գործելաոճի եւ հնարավոր կամ անհնարին հետագա զարգացումների վերաբերյալ էլ, Մ. Մինասյանը նշեց. <Քառյակի մեջ ընդգրկված տարբեր կուսակցություններ  տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցություններ են, պարզապես կան հարցեր, որոնց շուրջ նրանք համատեղել են սեփական ուժերը: Կլինեն նաեւ այնպիսի սկզբունքային հարցեր, որտեղ նրանք տարակարծություններ կունենան եւ դա նույնպես նորմալ է: Նրանք դեռ որոշ հարցերի շուրջ փորձելու են համատեղ գործել, սակայն այնպիսի կարեւորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ սահմանադրական բարեփոխումները, տեսնում ենք, որ տարաձայնություններ կան…>:


Սոսե  Չանդոյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan