Վարչապետը արձակուրդ է մեկնում
Վարչապետ Կարեն Կարապետյանը եռօրյա արձակուրդ է մեկնում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի
ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի
Հանրապետության վարչապետի` 2016-2017 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 15-18-ը
ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի
Հանրապետության վարչապետին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը»,-տեղեկանում ենք կառավարությունից:
Ի դեպ, մինչ արձակուրդը Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն։
