1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարչապետը հայտարարել է՝ մյուսները մտածում են «տակից դուրս գալու» մասին

Օրերս ՀՀ կառավարությունում քննարկվել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  գերակա խնդիրներին, միջոցառումների կատարման ընթացքին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է 53-ից 62-ի հասած ներդրումային ծրագրերի ցանկը, նշել է, որ արդեն ստեղծվել է 1800 աշխատատեղ, կատարվել են  65 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և հաստատված ծրագրերով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կարևորելով թեթև արդյունաբերության զարգացումը, հայտարարել է․ «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի»:

Կառավարության քննարկումից հետո պարոն Կարայանը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ այս օրերին քննարկել է ոլորտի  զարգացման և ընկերությունների ընդլայնման հնարավորությունները, նրանց ներդրումային ծրագրերում պետության աջակցության ձևաչափերը (տրամաբանորեն, ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած քննարկումներին  պետք է հաջորդեր կառավարության անդրադարձը):

Փաստորեն Կարեն Կարապետյանի կառավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ  աշխատատեղերի թվով, հետևաբար և արտադրության ծավալներով երկուսուկես անգամ  հզորացնել ոլորտը: Պաշտոնական տվյալներով՝ թեթև արդյունաբերությունում աշխատում է  շուրջ 4 հազար մարդ: Ոլորտում հաշված ամիսների ընթացքում ևս տաս հազար աշխատատեղերի ստեղծումը, մեղծ ասած, լուրջ ձեռնարկում է: Բայց քանի որ այս ոլորտը  տնտեսության մյուս ճյուղերից տարբերվում է սթարթափի հեշտությամբ, ապա այդ առումով վարչապետի ծրագիրը իրականացման զուտ տեսական հիմքեր ունի: Այստեղ գործ կարելի է սկսել  ընդամենը  20-30 հազար դոլարով՝ գնելով  4-5 կարի մեքենա:  Այս ճյուղում արտադրություն կազմակերպման սկիզբը  հեշտ է, այդ պատճառով էլ հնարավոր է միանգամից, կարճ ժամանակամիջոցում  մուլտիէֆեկտ ապահովել (բայց  չեղած տեղը միանգամից 250%-ոց աճը  դժվար է պատկերացնել): Վարչապետը, թերևս, դրան տեղյակ է և փորձում է օգտագործել այդ գործիքակազմը: Բայց Հայաստանը փոքր շուկա է, որ բառացիորեն գրավված է թուրքական ու չինական թեթև արդյունաբերական արտադրանքով: Հետևաբար, մեզանում ցանկացած արտադրություն հնարավոր է զարգացնել միայն արտահանման հաշվին: Եթե 10-20 տուփ արտադրանք տվողը վստահ լինի, որ իր արտադրածն արտահանվելու է, իրացման խնդիր չի ունենալու, ապա  ամեն ինչ գերարագ ձևով կզարգանա: Բայց դրա համար հարկային, մաքսային, բանկային օրենսդրությունների, վարչարարության և բազմաթիվ այլ առումներով լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն: Երկրում, առավել ևս բիզնես միջավայրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդուն ծառայեցնում են օրենքին: Մինչդեռ, պետք է հակառակը լիներ: Հասել են նրան, որ տնտեսության մեջ  օրենքը որպես պատժիչ մեխանիզմ է աշխատում: Ոլորտի համար (և ոչ միայն) վարկ ստանալը գերդժվարին պրոցեդուրա է դարձել: Շատ ավելի պրոբլեմային է, եթե արտադրողը որոշել է արտահանում իրականացնել: Այդ դեպքում արտադրանքը պետք է անցնի առնվազն երեք սահման, համապատասխան փաստաթղթերով: Տարբեր երկրներ տարբեր պայմաններ են թելադրում, սերտիֆիկացում պահանջում: Այդպիսի թղթարարության պայմաններում հնարավոր չէ ոչ թափանցիկ աշխատել: Թափանցիկի դեպքում էլ ներքին ծախսերը չափից դուրս մեծ լինելու պատճառով արտադրողը դրսում դառնում է անմրցունակ: Ոլորտի զարգացմանը խոչընդոտում է  առանց այդ էլ վատ օրենքների  պարբերաբար փոխվելը, որ  գնալով պարզ ու հստակ դառնալու փոխարեն ավելի ու ավելի են խճճվում: Այս իրավիճակում հայտարարվում է ոլորտի արագընթաց զարգացման մասին, չպարզաբանելով ինչ միջոցներով, մեխանիզմներով, արտոնություններով, օրենսդրական փոփոխություններով են պատրաստվում ապահովել տաս հազարանոց բումը: Թիվը հայտարարվել է, որից հետո միայն նախարարը մի քանի օր անընդմեջ հանդիպում է ոլորտի ներկայացուցիչներին ու փորձում հստակեցնել, թե ինչով կարող են օգնել բիզնեսին: Մի քիչ անլուրջ իրավիճակ է: Բազմաթիվ են տնտեսության ու նաև այս ոլորտի զարգացմանն ուղղված  ուսանելի օրինակները: Թուրքիայում, օրինակ, թեթև արդյունաբերության ոլորտի գործարարը Եվրոպայում իր արտադրանքի իրացման համար որոշակի քանակական շեմի հաղթահարումից հետո պետությունից  5-15% բունուս է  ստանում  (ոչ թե հարկ է վճարում): Արտահանման նպատակով վերամշակման դեպքում ազատվում է բոլոր հարկերից՝  բացառությամբ  գույքահարկի, աշխատողների  եկամտահարկի ու սոցիալական վճարների: Արտահանողը 10-15 տարով զրոյական տոկոսադրույքով վարկեր է ստանում: Ընդ որում, ստեղծվել է այնպիսի մեխանիզմ, որ տասնյակներով, յուրաքանչյուրը մինչև 10-15 մլն դոլար արժողության նախագծեր են իրականացվում և դրա համար թուրքական բյուջեից որևէ լումա չի ծախսվում. Եվրամիության, ԱՄՆ-ի և դոնոր կազմակերպությունների գումարներն են օգտագործվում, որոնք  գալիս են ֆոնդերով: Բացառված է, որ գումարը ստանա կառավարությունը,  տա ԿԲ-ին, վերջինս էլ` կոմերցիոն բանկերին, որոնք էլ իրենց տոկոսները դնելով՝ թանկարժեք վարկեր տրամադրեն տնտեսությանը (ինչը բյուրեղացված մեխանիզմով իրականացվում է մեզանում): Եթե նույնիսկ նախագծերի մի մասը ձախողվում է, միևնույն է, մյուսները հաջողվում են, ինչը լրջորեն նպաստում է ոլորտի զարգացմանը:

ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը վերջերս պետական մակարդակով մշակել է թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման և արտահանման ագրեսիվ ծրագիր, որի  իրականացման համար կառավարությունը հատկացրել է լուրջ գումարներ (շրջանառվում են նաև ռուսական փողեր) և ստեղծել այնպիսի մոդել, որը գրեթե բացառում է ցածր արդյունավետությունը:

Մեզանում հայտարարություն է արվում, հաջորդում է տեղեկատվությունը, որ «Ալեքս տեքստիլ»‑ը պատրաստվում է մինչև տարեվերջ 350 նոր աշխատատեղ բացել (թերևս արված հայտարարությանը լրջություն հաղորդելու համար): Եվ հետո մտածում են՝ ինչ անեն ստեղծված  վիճակից ելքեր գտնելու համար:

 

Թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 150 ձեռնարկություններում, համաձայն ԱՎԾ-ի, աշխատում է ընդամենը 4000 մարդ: Յուրաքանչյուրում, միջին հաշվով,  պակաս քան 30 մարդ: Հետևաբար, 25 տարում ստեղծվել է 150  ձեռնարկություն: Ութ ամսվա ընթացքում պետք է ստեղծեն ևս  300  նմանատիպ ձեռնարկություններ: Չքննարկենք անգամ, թե ինչ միջոցներով: Աշխարհում շուկաներում ազատ տարածքներ են  գտնում, որից հետո միայն զարգացնում են  արտադրությունը: Մեզանում՝ հայտարարություն են արել ու մյուսները մտածում են դրա «տակից դուրս գալու մասին»:

1in.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan