Վարչապետը մեկնում է Բելառուս
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Կառավարությունից հայտնեցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կմեկնի Գրոդնո (Բելառուս), որտեղ կմասնակցի սեպտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
