Վարչապետը նաիրիտցիների խնդրի մասին տեղյակ չէր
Ավարտվեց նաիրիտցիների հանդիպումը վարչապետի հետ, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է , որ դժգոհ էր նաիրիտցիների երեկվա ագրեսիվ պահվածքից:
Shabat.am-ի լրագրողի փոխանցմամբ քննարկմանը պարզ է դարձել, որ «Նաիրիտի» աշխատակիցներից ոմանց ամսական աշխատավարձը կազմել է 1.5 մլն դրամ: Այս մասին Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ քննարկման ժամանակ տեղեկացավ, ինչպես նաև վարչապետը տեղեկացված չէր, որ նաիրիտցիների 18 ամսվա աշխատավարձը չի վճարվել:
Արդյունքում որոշում է կայացվել մինչև դեկտեմբերի 15-ը տրամադրել աշխատակիցների միայն մեկ ամսվա աշխատավարձը: Սակայն 5 հոգանոց նաիրիտի ներկայացուցչական խումբը դժգոհում է, նշելով, որ մնացած աշխատավարձերը չեն տրամադրվի:
Վարչապետի որոշմամբ շաբաթ օրը նշանակվել է քննարկման երկրորդ փուլ, որը կիրականացվի շաբաթ օրը:
