Վարչապետը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
« Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- ասված է որոշման մեջ: