Վարչապետը սուլելով կիթառ է նվագել եւ նվիրել գյումրեցիներին
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնական պատվիրակությունը շարժվել է դեպի Գյումրու մարզային գրադարան, իսկ Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումին ներկա գտնվելով և ծանոթանալով գյումրեցի քանդակագործների աշխատանքներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սուլել է և սուլելով կիթառ է նվագել և նվիրել գյումրեցիներին: Նա նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն:
