Վարչության նիստ «Ժառանգություն»-ում
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում քիչ անց կմեկնարկի կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում հավանաբար որոշում կկայացվի, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Հիշեցնենք, որ այս հարցով «Ժառանգության» նախորդ նիստը տեղի էր ունեցել հունվարի 20-ին, սակայն այդ նիստում որեւէ որոշում չէր կայացվել: Կուսակցությունում տարակարծությունները կապված են Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժի հետ համագործակցության շուրջ: Վարչության անդամներից Արմեն Մարտիրոսյանը կողմ է դրան, Զարուհի Փոստանջյանը՝ դեմ:
Նշենք, որ նիստը լրագրողների համար փակ է:
Slaq.am
