Varda-ի և Միհրան Ծառուկյանի «սիրո պատմությունը»
Միհրան Ծառուկյանն օրերս օդանավակայանում գեղեցիկ վարդերով դիմավորեց փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանին, որը Երեւան էր ժամանել երգչի հետ իր նոր զուգերգի տեսահոլովակում նկարահանվելու համար, իսկ արդյունքը շուտով կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, ոճաբանները` Դիանա Շատվերյանն ու Արայիկ Գաբաջյանը: Նկարահանումը տեւել է մեկ օր` առավոտյան ժամը 6:00-ից մինչեւ ուշ գիշեր, որից անմիջապես հետո Միհրանը մեկնել է Միացյալ Նահանգներ, այնուհետեւ կուղեւորվի Մոսկվա` հոկտեմբերի 25-ին մասնակցելու “Տաշի շոու”-ին:
Varda-ն մեզ հետ զրույցում հայտնել է, որ Միհրան Ծառուկյանի ստեղծագործական գործունեությանը նախկինում ծանոթ չի եղել.“Առաջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում` ֆիլմի համար քասթինգի ընթացքում: Մանրամասներ դեռ չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ գլխավոր դերերն ենք մարմնավորել: Այդպես էլ ծանոթացանք, զրուցելիս պարզեցի, որ նա էլ երգում ու պարում է, որոշեցինք համագործակցել”: