Վարդան Այվազյանը ծեծված թիկնապահին չի ճանաչո՞ւմ
ԱԺ-ի կողմից արդեն ընդունված Սահմանադրության նոր նախագծի քվեարկության ժամանակ դահլիճից բացակայող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի բացակայությունը ոմանց մոտ ինչ-ինչ հարցերի տեղիք էր տվել: Իսկ թե իրականում ինչո՞ւ պատգամավորը ներկա չէր քվեարկությանը, Fnews.am-ը փորձեց պարզել Վարդան Այվազյանից, ով մեզ հետ զրւոյցում ասաց."Կողմ էի քվեարկելու, ուղղակի խցանման մեջ էի ընկել, չհասցրեցի քվեարկությանը": Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հետ կապված վերջին սկանդալային խոսակցություններին, մասնավորապես վերջերս դաժան ծեծի ենթարկված "Պանտերայի" աշխատակից Վարազդատ Խոցանյանի գործը փակելու ուղղությամբ իրավապահ մարմիններին դիմելուն, պատգամավորը չցանկացավ որեւէ հստակ մեկնաբանություն տալ նշելով."Ախր որ իմանամ ճանաչում եմ… Չկա նման բան, չեմ ճանաչում Ձեր ասած թիկնապահին":
