1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարդան Բադալյան. «Եթե մարդն ունի ասելիք, նա մի օր անպայման կասի»

Այս երգչի անզուգական ձայնի մեղեդիները զանազան սրտեր են գերել, և դարձել նորանոր զգացմունքների արգասիք: Այս անգամ forums.am-ը զրուցեց երգիչ Վարդան Բադալյանի հետ, ով շարունակում է նոր սրտեր գերել… -Վարդան, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը: -Հաջողությանս գրավականն այն է, որ փորձում եմ ներդաշնակ լինել առաջնահերթ ինքս ինձ հետ, հաճույք ստանալ աշխատանքիցս, անկեղծ լինել բեմում, ցույց տալ այն, ինչն իրոք իմն է, և անել այն ամենը, ինչ կարող եմ անել գերազանց: -Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում աշխատել, և ի՞նչից կարող եք հիասթափվել: -Ինձ ոգեշնչում է աշխատել առաջին հերթին մարդկանց ջերմ, դրական վերաբերմունքը` իմ և իմ երգերի նկատմամբ, հանդիսատեսի ծափահարությունները, ինչու չէ, նաև պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքները և դիտողությունները: Իսկ ինչ վերաբերվում է հիասթափվելուն, ապա ասեմ, որ ես չեմ համարում ինձ հեշտ կոտրվող անձնավորություն, պարզապես ժամանակ առ ժամանակ հիասթափվում եմ անտարբերությունից, բայց այն երկար բնույթ չի կրում:

-Ի՞նչը ստիպեց Վարդան Բադալյանին հասկանալ, որ բեմը իրենն է: -Պատկերացրեք այդպիսի պահ չի եղել, որից հետո հասկանամ, որ բեմը իմնն է, ամեն ինչ ստացվել է ինքնաբերաբար. երգում եմ մանկապարտեզից ի վեր, և միշտ երազել եմ լինել բեմում, իհարկե հասկանալով, որ այն մեծ պատասխանատվություն է, և դրա համար հարկավոր է լուրջ կրթությունն ունենալ:

1396586_555447027843925_800202245_nԻմ կյանքում ամենակարեւորը ընտանիքն է, որի համար պատրաստ եմ ամեն ինչի

-Վարդան, ի՞նչ դեր ունի ընտանիքը Ձեր կյանքում, և արդյո՞ք կարողանում եք համատեղել աշխատանքը ընտանքի հետ: -Իմ կյանքում ամենակարևորը ընտանիքս է, որի համար պատրաստ եմ ամեն ինչի, բայց ցավոք տանը քիչ եմ լինում աշխատանքիս պատճառով, բայց եւ ձգտում եմ անել մաքսիմալը ընտանիքիս խաղաղության ու բարեկեցության համար. կինս ու երեխաս իմ թիկունքն են, ովքեր շատ զոհաբերությունների են գնում հանուն նրա, որ ես զբաղվեմ իմ սիրած աշխատանքով: -Ի՞նչպես եք վերաբերվում դավաճանությանը: -Ցանկացած կարգի դավաճանությանը շատ վատ եմ վերաբերվում, բայց ամենախորը դավաճանությունը ինձ համար հայրենիքի, ժողովրդի դավաճանությունն է, ասեմ նաև ավելին. կյանքիս սկզբունքներից է` չդավաճանելը, չխաբելը, սիրել, սիրել և միայն սիրելը: -Ձեր կյանքում հաճախա՞կի են լինում դրվագներ, որոնք ստեղծում են երջանիկ պահեր… 1388132_555446951177266_1807535120_n -Իհարկե, հետաքրքիր դրվագներ ինձ հետ միշտ էլ պատահում են, հատկապես ընկերական շրջապատում, հյուրախաղերի ժամանակ, և բոլոր այդ պահերը կյանքս ավելի հետաքրքիր ու երջանիկ են դարձնում: Վերջերս էլ համերգ էր կազմակերպվել մի երեխայի բուժման ծախսերը հոգալու համար, մենք`կոլեգաներով, կարողացանք հավաքել այդ անհրաժեշտ գումարը, և այդ փաստը ինձ շատ երջանկացրեց: -Դուք Ձեզ համարձակ մարդ համարու՞մ եք: -Այո, իրականում ինձ համարում եմ համարձակ մարդ, որովհետև շատ համարձակ քայլեր եմ արել, թե կյանքում, թե երաժշտական գործունեության ընթացքում. համարձակ մարդը նա է, ով կարողանում է լսել, հասկանալ և ընդունել իր բոլոր սխալները, իսկ ես դա կարողանում եմ… -Վարդան, ըստ Ձեզ, երիտասարդ երգիչը Հայաստանում կարո՞ղ է ապագա ունենալ: -Իհարկե կարող է ունենալ ապագա, չնայած կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կախված է ապագան, այնուամենայնիվ իմ ներքին համուզմունքն այն է, որ եթե մարդն ունի ասելիք, նա մի օր անպայման կասի: -Ի՞նչ նորություններ ունի Վարդան Բադալյանը ստեղծագործական կյանքում: -Վերջերս կյանքի կոչվեց իմ երկրորդ` «Տաղ հայտնության», ալբոմն ու տեսահոլովակը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մասնակցությամբ: Ավելին`իմ երազանքն էր հանդես գալ նման նվագախմբի հետ. միասին աշխատել ենք երկու տարի, գրեթե օր ու գիշեր, բավականին ծավալուն էր, քանի որ նվագակցում էին քառասունից ավել երաժիշտներ, և փառք Աստծո ամեն ինչ ստացվեց շատ լավ, և շնորհակալ եմ նվագախմբի բոլոր երաժիշտներին, հանձինս դիրիժոր`Նորայր Դավթյանին: Այս պահին պատրաստվում եմ նկարահանել նոր տեսահոլովակ, իհարկե կյանքի կկոչվեն նաև նորանոր երգեր:

Եվ իրոք, եթե մարդն ունի ասելիք, նա մի օր պետք է ասի, իսկ Վարդան Բադալյանն արդեն իր ասելիքն ասել է բազմիցս անգամներ… forums.am-ը, Վարդան Բադալյանին ցանկանում է նորանոր համարձակ քայլեր և բազում հաջողություններ:

Զրուցեց` Դիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan