Վարդան Պետրոսյանի գործով ապացույցն անթույլատրելի՞ կճանաչվի
168.am-ը գրում է.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը: Փաստաբանն ասաց, որ հնարավոր չեղավ պարզել, թե ով է մասնակցել դեպքի վայրի զննությանը՝ որպես ընթերակա:
Այսինքն, ըստ փաստաբանի, հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք նա իրավունք ունեցել է մասնակցել քննչական գործողությանը, թե՞ ոչ, արդյո՞ք նա բացարկման ենթակա անձ է, թե՞ ոչ: Փաստաբանի խոսքով՝ դատարանում պարզվեց, որ անձանցից մեկը, թեև ստորագրել է դեպքի վայրի զննության արձանագրության տակ, սակայն չի մասնակցել դրան, նրան չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզվել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությանը կից սխեմայում չեն նշվել հետքեր, որոնք առկա են դեպքի վայրում, և նշվել են հետքեր, որոնք առկա չեն դեպքի վայրում: Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել՝ դա դիտավորությա՞մբ է եղել, թե՞ ոչ:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ քննիչը Թորգոմ Եգորյանին բացատրել է նրա իրավունքները և պարտականությունները՝ որպես մասնագետ, նախազգուշացրել մասնագետի կողմից պարտականությունները չկատարելու համար նախատեսված պարտականությունների մասին:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
