Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը նշանակված է հունվարի 16-ին
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի զրույցում ասաց, թե դեռևս տեղեկություն չունի իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին, այսօր առաջին աշխատանքային օրն է և նոր պետք է մանրամասներ ճշտի:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը, որ նշանակված էր դեկտեմբերի 25-ին, հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալի առողջական վիճակի վատացում էր տեղի ունեցել:
«Հերթական նիստը նշանակված է հունվարի 16-ին, ժամը 10-ին, բայց եթե Վարդան Պետրոսյանն առողջական խնդիրներ ունեցավ, ապա առավոտյան ժամին դատարան տեղափոխելը կարող է տեխնիկապես հնարավոր չլինել: Այդ դեպքում, հնարավոր է, դատարանին խնդրենք ժամը հետաձգել և նիստը նշանակել ժամը 12-ին կամ 14-ին»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
