Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը հետաձգվում է
Shabat.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործի քննությունը:
Դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց: Այն կսկսվի նախանշվածից 30 րոպե ուշացումով (նախատեսված էր 15:00-ին): Նման խնդրանքով դատարանին է դիմել տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում դատարանին ներկայացնել մի փաստաթուղթ, որը անմիջական կապ ունի նախորդ դատական նիստում ներկայացված փաստերի հետ: Նա նշեց, որ ժամանակը տնտեսելու համար կարող է այդ 30 րոպեի ընթացքում ներկայացնել իր ասած փաստաթուղթը: Նիստը նախագահող Վաղինակ Մկրտչյանը որոշեց հետաձգել նիստը՝ մինչ տուժողների փաստաբանի ներկայանալը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն էր ներկայացրել: Տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար պահանջել էր 20 օր:
