Վարդան Պետրոսյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Shabat.am-ը գրում է.Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին։
Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ միջնորդություն ներկայացնելու հիմք է այն, որ նախորդ դատական նիստին դատավորը մերժեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ՝ քրեական գործում առկա եւ պաշտպանի կողմից դատարանին տրամադրված արձանագրություններով դատաձեռագրաբանական եւ դատափաստաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին իր միջնորդությունը։
Ըստ պաշտպանի՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանն այդ կերպ բացահայտ պաշտպանում է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին։
«Տուժող կողմի համար անընդունելի է սթափության վիճակի մասին դատաձեռագրաբանկան և դատափաստաբանական համալիր փորձաքննություն անցկացնելու դեմ դատախազի ներկայացրած առարկությունը և դատավորի մերժումը։ Տուժող կողմի մոտ առաջացավ կասկած, որ մեղադրողի և տուժող կողմի միջեւ համաձայնություն կա՝ կոծկել խմածության փաստը»,- նշեց Բալոյանը։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
