Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռն այլևս չի փոխվի
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավթարի գործով տուժող Հակոբյանների ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը: Մեր հարցին, թե ինչ հիմքով է մերժվել բողոքը, Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Համաձայն որոշման՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն՝ եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումների մեջ այդ նորմին տրված մեկնաբանությանը»:
Այսպիսով, փաստորեն, Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
մանրամասն՝ pastinfo-ում
