Վարդան Պետրոսյանի ու Հակոբյանների միջեւ հաշտության համաձայնագիր է ստորագրվել
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է , որ իր պաշտպանյալ Վարդան Պետրոսյանի ու նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել:
«Պայմանավորվածությունը հետևյալն է: Հակոբյանների ընտանիքը հրաժարվում է բոլոր պահանջներից, փոխարենը դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին փոխհատուցում է 2 մլն դրամի ծախսերը: Փաստաթղթային համաձայնության մասին է խոսքը, ինչ վերաբերում է կողմերի հաշտությանը, ապա ես հիշեցնեմ, որ Վարդան Պետրոսյանը հենց սկզբից հաշտության ձեռք է մեկնել և միշտ էլ կողմնակից է եղել հաշտությանը: Դա կարևոր է քայլ է»,-ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա տեղեկացմամբ դատարանը դեռ պետք է հաստատի համաձայնագիրը: Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին:
