Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Փաստինֆոն գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը բառացիորեն վայրկյաններ առաջ հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը:
Դրա համաձայն` դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչել 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի համար` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման:
Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Հիշեցնենք` վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները:
Մեղադրող դատախազը նախապես դատարանից պահանջել էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել 6.5 տարվա ազատազրկում: Միաժամանակ դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը զրկվեց 2 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, մինչդեռ դատախազը 3 տարի էր պահանջել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
