Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ զորակցելու Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներին
Դերասան Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր՝ ժամը 12:00-ից, հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայում արդեն երկրորդ օրը նստացույց անող իր համաքաղաքացիների: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց վարդան Պետորսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով, ի դեպ, մեր զրույցի պահին այցելել էր ՔԿՀ՝ հանդիպելու իր պաշտպանյալին:
Մեր հարցին, թե ինչպես է զգում իրեն դերասանն ու ինչպես է նրա առողջական վիճակը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Չեմ կարող ստել, ասել, որ լավ է, որովհետև հիմա ինքս զգում եմ, որ լավ չէ, բայց չեմ կարող ոչինչ անել, դա իր որոշումն է»:
