1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարդան Պետրոսյանը խոշոր գումար է տվել տուժողի ընտանիքին

Դերասան Վարդան Պետրոսյանը նախորդ տարվա օգոստոս ամսին 20 000 դոլար գումար է տվել իր մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների ընտանիքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը այն բանից հետո, երբ տուժող կողմը հայտարարեց, որ պնդում է իր ներկայացրած քաղաքացիական հայցը, որով Վարդան Պետրոսյանից պահանջում է 10.5 միլիոն դրամ Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար եւ 2.5 մլն դրամ դատական ծախսերի համար։

«Ես միշտ կողմ եմ եղել հաշտեցմանը։ Մարդը, որ կողմ է հաշտեցմանը, միշտ փնտրում է առիթ, իսկ մարդը, որ դեմ է հաշտեցմանը, փնտրում է պատճառներ։ Չէի ուզի խոսել այս ամեն ինչի մասին, բայց պարտավոր եմ, որովհետեւ գումարի կոմպենսացիա եղել է, որը էլի նշեմ, չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը։ Իմ հարազատները տուժող կողմին առաջարկել են քսան հազար դոլար եւ պայմանավորվել են, որ եթե լինի հաշտություն, ոչ մի գումար չի պահանջվելու։ Ես էլի համաձայն եմ, դուք եք դիմել դատարան, եւ ինչ դատարանը կորոշի, այդքան էլ կվճարեմ, բայց մինչ այդ, ես ավելի շատ եմ առաջարկել, չեք ուզել, ուզում եք դատարանով ինձանից պոկել, պոկեք»,-ասաց Վարդան Պետրոսյանը։

Տուժող Արթուր Հակոբյանի կինը՝ Նաիրա Հայրապետյանը, հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը սխալ է ներկայացնում կատարվածը, եւ ներկայացրեց կատարված իր վարկածը։

«Գումարը մեզ տրամադրել են այն պայմանով, որ այդ մասին փաստաբանները չեն իմանալու, եւ դա մեր արված ծախսերի համար է, նույնիսկ ասեցին, որ հաշվեք՝ այդ գումարը ինչ-որ մեկը դրել է պատուհանին, գնացել է, դուք չգիտեք՝ ով է տվել, ինչու է տվել։ Ես էլ իրենց ասել եմ, որ Տաթեւի համար հայցով դիմելու եմ դատարան, որովհետեւ այդ երեխան բուժման կարիք ունի»,-ասաց Նաիրա Հայրապետյանը։

Տուժող Արթուր Հակոբյանն էլ ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահը փորձել է իրենց հաշտեցնել, սակայն Վարդան Պետրոսյանի կողմից ոչ ոք չի ներկայացել։

«Մենք հիմա չենք ուզում հաշտվել»,- հայտարարեց նա։

Վարդան Պետրոսյանը լարվածությունը թուլացնելու փորձ արեց։ Նա հայտաարարեց, որ Նաիրա Հայրապետյանը ճիշտ է պատմում եղելությունը, սակայն այժմ հարկավոր է սթափ մտածել, հաշտության եզրեր գտնել, քանի որ ինքը, ըստ էության, չի հրաժարվում վճարել Տաթեւիկի բուժման համար։

Նշենք, որ ավելի վաղ դատավոր Վաղինակ Մկրտչյանը ընդունել էր տուժող կողմի ներկայացրած հայցադիմումը եւ Տաթեւիկ, Արթուր, Հայկ, Էմմա Հակոբյաններին, նաեւՆաիրա Հայրապետյանին եւ Աննա Առաքելյանին ճանաչել որպես քաղաքացիական հայցվոր, իսկ Վարդան Պետրոսյանին՝ քաղաքացիական պատասխանող։

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ճշտեն, թե որքան գումար է անհրաժեշտ Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերն ապահովելու համար՝ համապատասխան հարցում կատարելով բուժհիմնարկներ, իսկ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Նշենք, որ այսօր դատախազը մեղադրական ճառով է հանդես գալու։

Աղբյուր` news.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan