Վարդան Ղուկասյանը կհոգա սպանդից փրկված երեխայի ծախսերը՝ մինչեւ չափահաս դառնալը
news.am-ը գրում է.Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում դաժանաբար սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխային վերցնել իր հոգածության տակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղաքապետը նշեց, որ ցանկանում է երեխային տանել իր տուն:
«Եթե հարազատները համաձայնվեն, պատրաստ եմ տանել իմ տուն, պահել եւ մեծացնել: Հակառակ դեպքում ես պարտավորվում եմ ամեն ամիս երեխայի համար գումար փոխանցել՝ մինչեւ նրա չափահաս դառնալը: Իմ հովանու ներքո եմ ցանկանում վերցնել երեխային»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ փոքրիկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին եւ բոլոր ազդակներին պատասխանում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Շարունակությունը` սկզբնաղբյուրում:
