Վարդավանքում միակ շրջանավարտի համար Վերջին զանգ են կազմակերպել
Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի դպրոցն այս տարի 1 շրջանավարտ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդավանքի գյուղապետ Գարեգին Կոստանդյանը՝ նշելով, որ Վերջին զանգի միջոցառում, այնուամենայնիվ, եղել է:
«Մեր շրջանավարտին՝ Նադեժդային, օգնեցին ցածր դասարանների աշակերտները, արտասանեցին, երգեցին, պարեցին, որպեսզի այդ աշակերտի համար հեշտ լինի»,-ասաց գյուղի ակումբավար Արեւ Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառմանը մասնակցել են գյուղացիները, ծնողները, ուսուցիչները:
մանրամասներն` այստեղ:
