Վարդենիս քաղաքում թեժ պայքար է սպասվում
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընտրական պայքարը կարող է ավելի թեժ լինել, քանզի արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: Մեր աղբյուրներով համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցելու է նաև Գարսևան Սաղաթելյանը, ով ՀՎԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավարն է և Գեղարքունիքի մարզում, հատկապես՝ Վարդենիսի շրջանում բավականին մեծ ճանաչում ունի և վայելում է ժողովրդի աջակցությունը:
