Վարձակալը թալանել էր տանտիրոջ բնակարանը (տեսանյութ)
Աբովյանի 7-րդ միկրոշրջանի 7-րդ թաղամասի թիվ 36 տան բնակիչներից մեկը սեպտեմբերի 26-ին զանգահարել էր ոստիկանություն և տեղեկացրել, որ տնից գողացել են կենցաղային իրեր, տեխնիկա և գործիքներ: Պատճառված վնասի չափը 700 հազար դրամ է: Ոստիկանության կողմից հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել նույն տան երկրորդ հարկի բնակիչը: Մանրամասնները` ոստիկանության տեսանյութում:
