Սպանություն կատարելու կասկածանքով Ոստիկանություն բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Պարզվել է, որ նախապատրաստվել է Գավառի բնակիչ 1969թ. ծնված Ռադիկ Մադոյանի սպանությունը։ Ի դեպ, 2011-ին Ռաֆիկ Մադոյանի վրա Մոսկվայում կատարվել էր մահափորձ. դիպուկահարը կրակ էր բացել այն պահին, երբ Մադոյանն ու նրա թիկնապահը մտնում էին շքամուտք։ Մադոյանը չէր տուժել, թիկնապահը վիրավորվել էր ուսից։
Այս անգամ մահափորձը կանխվեց հայ ոստիկանների աչալրջության շնորհիվ։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։